Ծննդյան տոներ

 1 տարեկան



Յուրաքանչյուր  մայր միշտ էլ հատուկ հուզմունքով է պատրաստվում երեխայի առաջին տարեդարձին: Այդ օրը կրկին վերապրում ես քո վերջին մի տարվա կյանքը ու հասկանում ես, որ այդ 1 տարին ավելին արժե, քան քո մնացած ամբողջ կյանքը: Որովհետև արդեն մենակ չես, արդեն ունես կյանքի նպատակ, կա մեկը, որի համար ապրում ես, ծրագրեր ես մշակում, երազանքներ կապում նրա ապագայի հետ...
Բնականաբար ես էլ սրտի թրթիռով սպասում էի Ռոբիս առաջին տարեդարձին: Ճիշտ են ասում, որ այն առաջին հերթին մայրիկի համար է տոն:
Երկար մտածելուց հետո որոշեցի, որ ավելի հարմար է տանը նշել: Հրավիրեցինք շատ փոքրիկներ, փուչիկներով զարդարեցինք հյուրասենյակը, և իհարկե առանց ծաղրածուի ոչինչ չէր ստացվի:
Փոքրիկները իսկական տոն արեցին, ծաղրածուն խաղեր կազմակերպեց, երգ, պար, երաժշտություն... Ու ի զարմանս ինձ` իմ Ռոբն իրոք հասկացավ, որ դա իր տոնն է: Բոլորի հետ միասին ծիծաղում, պարում ու ուրախանում էր... Հիանալի ու անմոռանալի օր էր :)




Комментариев нет:

Отправить комментарий