1. Առաջին անգամ ցուցահանդեսում
Կոնվերս բանկը 2013 թվականի ապրիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ անց է կացնում մրցույթ-ցուցահանդես` "Ապագայի գույները" խորագրով: Սկզբում միտք չունեինք մասնակցելու, բայց երբ Ռոբս նկարեց իր հերթական գունեղ "Շեդեվրը", որոշեցինք նկարն ուղարկել: Եվ ահա, հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրավիրվեցինք ցուցահանդեսին, որտեղ ստացանք հատուկ մրցանակ` որպես ցուցահանդեսի ամենափոքրիկ նկարիչ: Եվ այսպես սկսվեց մրցույթներին մասնակցելու մեր "մոլուցքը" :D
2. Զարգացման Հայկական բանկի մրցույթը
Հերթական մրցույթը, որին մասնակցեցինք, Զարգացման հայկական բանկի` "Զարգացող հայրենիքն իմ պետկերացմամբ" մանկական նկարների մրցույթն էր, որի հաղթողը պետք է որոշվեր ֆեյսբուքյան քվեարկությամբ: Բոլոր ընկերներս, ծանոթներն ու անծանոթները "լծվեցին" լայք հավաքելու գործին)) Ու արդյունքում` մենք գրավեցինք առաջին տեղը: Մայրիկներից շատերը բողոքեցին, որ իրավունք չունեինք մասնակցել, որ դեռ փոքր ենք, որ իրենց բալիկներն ավելի լավ են նկարում, բայց, բնականաբար, մրցույթի կանոնները չէր արգելում մեզ մասնակցել ու բողոքելն էլ իմաստ չուներ: Մենք արդար ճանապարհով հաղթել էինք:
Բանկը հիանալի մանկական միջոցառում կազմակերպեց, ուրախ երգ ու պար, հյուրասիրություն, նվերներ.... Մամաներն ու բոլոր փոքրիկները հիանալի ժամանակ անցկացրին, իսկ Ռոբի մասին նույնիսկ կարելի է չխոսել: Նա իր տարերքի մեջ էր :)
https://www.facebook.com/media/set/?set=a.503804983018091.1073741834.157195184345741&type=3
https://www.facebook.com/photo.php?fbid=503805049684751&set=a.503804983018091.1073741834.157195184345741&type=3&theater
https://www.facebook.com/photo.php?fbid=504362302962359&set=a.503804983018091.1073741834.157195184345741&type=3&theater
https://www.facebook.com/photo.php?fbid=503805049684751&set=a.503804983018091.1073741834.157195184345741&type=3&theater
https://www.facebook.com/photo.php?fbid=504362302962359&set=a.503804983018091.1073741834.157195184345741&type=3&theater
3. Ամառային վառ ժպիտներ
"Մուլտերի աշխարհ" մանկական սրճարանն ու www.heqiat.am մանկական ուսուցողական կայքը կազմակերպել էին համատեղ մրցույթ-միջոցառում` "Ամառային վառ ժպիտներ" խորագրով: Այդ մրցույթը ևս մեր աչքից չէր կարող վրիպել և անպայման պիտի մասնակցեինք)) Մասնակցեցինք և գրավեցինք 3-րդ հորիզոնականը :) Առաջին տեղում չէինք, բայց էլի վատ չէ, դրա համար էլ շատ ուրախ ենք :)
3. ԵՍ ԱՄԵՆԱԼԱՎՆ ԵՄ ԳՈՎԱԶԴՈՒՄ ԼԻԲԵՐՈ ՏԱԿԴԻՐԸ
Լիբերո Հայաստան ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում մրցույթ հայտարարեց, որտեղ պետք է տեղադրեինք մեր բալիկների լուսանկարները, որոնք ըստ մեզ` ամենալավն են գովազդում Լիբերո տակդիրը: Բնականաբար իմ Ռոբը անմասն չէր կարող մնալ մրցույթից: Լուսանկարն ուղարկեցինք ու մարտի 1-ից մինչև 10-ը բոլոր ընկերներով, ծանոթ-անծանոթներով սկսեցինք լայքեր հավաքել: Մրցակցությունը հիմնականում 2 բալիկի մեջ էր: Կարելի է ասել նման թեժ մրցակցություն որևէ մրցույթի ժամանակ չէր եղել: Ինչևէ, կարևորը, որ հաղթանակը մերը դարձավ :) Իսկ մրցանակը մանկական ճամպրուկ էր, որի համար իրոք արժեր 10 օր շարունակ պայքարել))Շնորհակալություն Լիբերո ընկերությանը և բոլոր ընկերներիս, որոնք ինձ հետ հավասար չարչարվեցին :)
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=372574242885528&id=233588243450796&comment_id=1730998&offset=0&total_comments=14¬if_t=feed_comment_reply
https://www.facebook.com/photo.php?fbid=368036733339279&set=a.367571570052462.1073741833.233588243450796&type=3&theater
https://www.facebook.com/lilia.abrahamyan.9/posts/10152289408149824?comment_id=30304631&offset=0&total_comments=19¬if_t=feed_comment
www.imbalik.com
Իսկ մեր ծննդյան օրվա գեղեցիկ նկարներից մեկը հայտնվեց imbalik.com կայքում: Շնորհակալություն :)
Комментариев нет:
Отправить комментарий