Անտանելի սրտխառնոց, ստամոքսի ցավեր, ոչինչ չէի ուտում, չէի խմում, եթե փորձեի մի բան գոնե ուտել, 5 րոպե հետո սրտխառնոցս սկսում էր...
Մի քանի ամիս դիմացա, հետո օրգանիզմս սկսեց ջրազրկվել, փոքրիկիս էլ ոչ մի օգտակար նյութ չէր հասնում (դե պիտի ես ուտեի, որ նրան էլ մի բան հասներ): Արդեն անհանգստանում էի...
2011թ. հունվարի 12-ին իմացա, որ տղա եմ ունենալու: Անկեղծ ասած ինձ համար միևնույնն էր, միայն թե բալիկս առողջ ծնվեր...
2011թ մայիսի 12-ը դարձավ իմ կյանքի ամենակարևոր օրը: Դեռ մայիսի 5-ից հիվանդանոցում էի: Սպասում էի կեսարյան հատման: Միակ վախս այն էր, որ ազատ օրեր են, բժիշկները նորմալ չեն գալիս աշխատանքի, հանկարծ տղաս չորոշի շուտ ծնվել ու ես բժշկին չգտնեմ:
Բայց տղաս իրեն խելոք պահեց ու համբերեց, մինչև բժիշկ ձյաձյան վիրահատական միջամտությամբ իրեն լույս աշխարհ բերի:
Մայիսի 12-ին, ժամը 16:50 իմ տղան լույս աշխարհ եկավ...
Հիշում եմ, որ երբ արթնացա, չէի հարցնում, թե ինչ սեռի երեխա եմ ունեցել, այլ ինձ հետաքրքրում էր, թե նա առողջ է արդյոք?
Ու, փառք Աստծո, որ առողջ բալիկ ծնվեց:
Անունը` Ռոբերտ
Հասակը` 49սմ
Քաշը` 2900 գրամ
Քնել չէր սիրում: Ամբողջ օրը պահանջում էր միայն իրենով զբաղվել: Կրծքի կաթից 3 ամսականում կտրվեց: Հավելյալ սնունդ չէր ընդունում, ստիպված ընտրեցինք Նարինե կաթնամթերքը, և այդ օրվանից որպես կաթ սկսեցինք Նարինեով կերակրել:
Ռոբը շատ արագ սկսեց քաշ հավաքել ու բոյովանալ: Այն մտավախությունը, որ ունեի նրա ծնվելուց հետո, թե փոքրամարմին ու կարճահասակ տղա է մեծանալու, շատ արագ կորավ: Մեծանում էր արագ տեմպերով :)
Առաջին ատամիկը հանեց 7,5 ամսականում: Տառապանքով, բարձ ջերմությամբ, բայց քաջաբար դիմացավ :)
1 տարեկան, 3 ամսական հասակում առաջին ինքնուրույն քայլերն արեց :)
Комментариев нет:
Отправить комментарий