21.10.2012թ
Դեռ ծնված օրվանից Ռոբս շատ հաճախ հիվանդանում էր: Շատ էի անհանգստանում: Հազար բան էր մտքովս անցնում: Մի օր Ռոբիս հետ միասին եկեղեցի գնացինք ու քահանային խնդրեցի, որ աղոթի իմ փոքրիկի համար: Քահանան աղոթեց ու ասեց, որ անպայման որդուս կնքեմ: Այդ օրվանից այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Ամեն անգամ, երբ հիվանդանում էր, ինձ մեղադրում էի, որ կնքված չի ու դա է հիվանդանալու պատճառը:
Երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե ով է լինելու Ռոբիս կնքահայրը: Դա ինձ համար շատ կարևոր հանգամանք էր, քանի որ կնքահայր դառնալով` այդ մարդը դառնալու էր մեր փոքր ընտանիքի անդամը, իմ Ռոբի հոգևոր հայրը, և վերջապես` ուզում էի այնպիսի մարդ լինի, որն իրոք աստվածավախ է և հետևում է Աստծո պատվիրաններին...
Ու ճիշտ ընտրություն արեցի :)
Արամն ու Շողիկը` հիանալի ամուսիններ, լավ ընկերներ, հրաշալի մարդիկ... Հենց նրանք էլ դարձան իմ Ռոբի հոգևոր ծնողները: Առաջարկեցի, նրանք էլ մեծ սիրով համաձայնվեցին: Պայմանավորվեցինք ու որոշեցինք, որ կնունքի արարողությունը կկատարենք 2012թ. հոկտեմբերի 21-ին:
Որոշեցի, որ սա այն արարողությունն է, որին պիտի լավ պատրաստվեմ: Ուզում էի ամեն ինչ ինքնուրույն անել: Տարոսիկներ, մոմեր, զամբյուղներ... Մի խոսքով` ամեն ինչ: Ու մի ամբողջ ամիս մեր տուն մտնել չէր լինի: Ամեն տեղ կարտոններ,թելեր, կտորներ, սոսինձ... Դե ոչինչ, մերոնք ինձ հասկանում էին, ես քունս կորցրած միայն իդեաներ էի լսում ու փորձարկում :)
Սկսեցի տարոսիկ սարքելուց: Հազար բան փորձեցի, կտրեցի, կարեցի, սոսնձեցի, հետո չհավանեցի, նորից փորձեցի, մի խոսքով` վերջապես ստացա այն, ինչ ուզում էի:
Դե բնականաբար պետք էր նաև հատուկ տուփ` տարոսիկները դնելու համար: Սկզբում որոշեցի, որ վարձույթով կվերցնեմ, բայց հետո չգտա այն, ինչ փնտրում էի ու ուղիղ 10 օր ես ծախսեցի, մինչև սարքեցի այն, ինչ ուզում էի: Տարոսիկները գրքի նման էի, կարծես փոքրիկ Աստվածաշնչեր լինեին, ու տուփն էլ հենց մեծ Աստվածաշնչի նման սարքեցի, որտեղ գեղեցիկ շարվեցին գիրք-տարոսիկները: Վատ չի ստացվել. չէ? :)
Տարոսիկներից հետո անցա մոմերին, ինչպես նաև պատրաստեցի մի տուփ` գինու և կոնֆետների համար: Անկեղծ ասած` շատ չարչարվեցի, բայց կարևորն այն էր, որ ստացա իմ ցանկալի արդյունքը:
Վերջապես եկավ այդքան սպասված օրը... Առավոտից վազքի մեջ էի, ուզում էի ամեն ինչ գերազանց անցնի: Հրավիրել էի միայն շատ մտերիմ ընկերների. նրանց, ովքեր իմ ու Ռոբիս կողքին են միշտ...
Երբեք Ռոբս այդքան շատ չէր քնել, որքան կնունքի օրը: Մի քիչ էլ հիվանդ էր, նախորդ օրը ջերմություն ուներ: Հյուրերն արդեն եկել էին, քավորն ու քավորկինն արդեն մեր տանն էի, բայց Ռոբս անգամ բարձր ձայներից չէր արթնանում))) Մի կերպ արթնացրի, ինձ թվում էր կկատաղի, որ քունը կիսատ մնաց, բայց, արի ու տես, որ շատ էլ լավ էր զգում իրեն :)
Մեր քավորկինը շատ սիրուն ու թիթիզ կոստյում էր նվեր բերել: Մենք էլ բնականաբար պիտի հագնեինք: Անցանք շոր հագնելու բարդ գործընթացին: Դե միշտ էլ շոր հագնելը պատերազմական իրավիճակ է ստեղծել մեզ մոտ)))
Մի կերպ հագնվեց, փողկապը կապեց ու իսկական ասպետի նման խելոք սպասեց, մինչև բոլորը հավաքվեցին ու շարժվեցինք դեպի եկեղեցի: Մի տեսակ սրտի թրթիռով էի սպասում եկեղեցի մտնելուն: Այնքան երազանքներ ու ցանկություններ էի կապում կնունքի հետ...
Սուրբ Գրիգոր եկեղեցում էր նախատեսված մկրտությունը: Ու այդ նորակառույց եկեղեցու պատերն այդ օրն աչքիս ուրիշ լույս էին ճառագոևմ... Մի տեսակ հավատս մեծացել էր... Հավատում էի, որ շատ բան է փոխվելու մեր կյանքում...
Եկեղեցում Ռոբս իր տարերքի մեջ էր: Վազվզում էր, իր լեզվով ինչ-որ բաներ երգում, անգամ չէի կարողանում գրկել, գրկումս էլ հանգիստ չէր մնում:
Մեզնից առաջ հարսանիք կար, պիտի սպասեինք, որ նրանք ավարտեին, ապա մենք մոտենային խորանին: ու այդ հարսանիքի ամբող ընթացքում իմ որդին հարսի կողքին էր: Այնքան սպասեց, երբ հարսանեկան օրհնությունը վերջացրին, առաջին կոնֆետը Ռոբին հասավ)))
Քահանան սկսեց ՀԱՅՐ ՄԵՐ-ը աղոթել, ու Ռոբիս թվաց, թե քնի ժամ է, որովհետև քնելուց միշտ կարդում էի նրա համար: Ու աղոթքի ամբողջ ընթացքում գլուխը դրել էր ուսիս ու աչքերը փակել: Իսկ երբ Տեր Հայրը երգում էր, իմ խուլիգան տղան աա-աա-աա ասելով կրկնում էր նրա հետևից :)
Արարողությունը բարջհաջող ավարտելուց հետո բոլորով գնացինք ռեստորան, որտեղ արդեն հավաքվել էն նաև մեր մյուս հյուրերը: Հիանալի ժամանակ անցկացրինք: Երբեք այդքան շատ հարազատ մարդիկ մեր կողքին չէին եղել: Մի խոսքով` Աստված բոլորին օգնական:
Արարողությունը բարջհաջող ավարտելուց հետո բոլորով գնացինք ռեստորան, որտեղ արդեն հավաքվել էն նաև մեր մյուս հյուրերը: Հիանալի ժամանակ անցկացրինք: Երբեք այդքան շատ հարազատ մարդիկ մեր կողքին չէին եղել: Մի խոսքով` Աստված բոլորին օգնական:
Комментариев нет:
Отправить комментарий